Նասիպ Ժիհանով
Նասիպ Ժիհանով | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 2 (15), 1911[1] Ուրալսկ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 2, 1988[3][1] (77 տարեկան) Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Nazib Zhiganov Վիքիպահեստում |
Նասիպ Ղայազ ուլի Ժիհանով (թաթարերեն լատինատառ՝ Näcip Ğayaz ulı Cihanov, կյուրեղագիր՝ Нәҗип Гаяз улы Җиһанов, ռուս.՝ Нази́б Гая́зович Жига́нов, հունվարի 2 (15), 1911[1], Ուրալսկ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 2, 1988[3][1], Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), 20-րդ դարի թաթար կոմպոզիտոր, մանկավարժ, պետական գործիչ։ Հեղինակել է ութ օպերա (դրանցից հիշատակության են արժանի հատկապես Altınçäç-ը և Musa Cälil-ը), երեք բալետ, 15 սիմֆոնիա, սիմֆոնիկ այլ գործեր (այդ թվում՝ Qırlay, Սյուիտ թաթարական թեմաներով, Näfisä, Սիմֆոնիկ նովելներ, Սիմֆոնիկ երգեր), «Իմ հանրապետություն» կանտատը (1960), կամերային-գործիքային կոմպոզիցիաներ, ռոմանսներ, երգեր։ Արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի (1957), Սոցիալիստական աշխատանքի հերոսի (1981) կոչումների, ղեկավարել է Թաթարստանի օպերայի և բալետի թատրոնը (1941-1943), Թաթարստանի կոմպոզիտորների միությունը (1939-1977), Կազանի կոնսերվատորիան (1945-1988), եղել է Թաթարստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից մեկը[5]։ Ընտրվել է Ռուսաստանի (1951–1959), Թաթարստանի (1963–1967, 1977–1988) և Խորհրդային Միության (1966–1970) գերագույն խորհուրդների պատգամավոր։ 1953 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 2000 թվականին Կազանի կոնսերվատորիան կոչվել է Նասիպ Ժիհանովի անունով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1911 թվականի հունվարի 2-ին (նոր տոմարով՝ 15-ին), Ուրալսկում (ներկայումս՝ Ղազախստանի Հանրապետության Արևմտաղազախական մարզի վարչական կենտրոնը)։ Վաղ հասակում որբացել է, ընկել մանկատուն։ 1928 թվականին մեկնել է Կազան՝ ավագ քրոջ՝ Ֆաիզայի մոտ ապրելու և նախապատրաստվելու երաժշտական ուսումնարանի ընդունելության քննություններին (երաժշտության դասեր առել էր դեռևս մանկատանը եղած ժամանակ)։ 1931 թվականին մեկնել է Մոսկվա, ընդունվել մարզային երաժշտական ուսումնարան, որն ավարտել է 1935-ին և ուսումը շարունակել Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում։ 1937 թվականին Թաթարական ԻԽՍՀ պետական ֆիլհարմոնիայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կատարվել է նրա հեղինակած սիմֆոնիան, որն այդ ժանրով գրված թաթարական առաջին ստեղծագործությունն էր։ 1938-ին ավարտելով կոնսերվատորիան՝ Ժիհանովը վերադարձել է Կազան։
1943 թվականին նա նշանակվել է թաթարական օպերայի և բալետի նորաբաց թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ընդ որում՝ բացման արարողության ժամանակ կատարվել է նրա դիպլոմային աշխատանքը՝ «Կաչկըն» օպերան։
1945 թվականին, Ժիհանովի առաջարկությունը հաշվի առնելով, բացել են Կազանի պետական կոնսերվատորիան, որի ռեկտորն է նա եղել քառասուն տարուց ավելի, մինչև իր մահը, միաժամանակ դասավանդել է, 1953 թվականին էլ արժանացել պրոֆեսորի կոչման։ Մահացել է 1988 թվականի հունիսի 2ին, Ուֆայում[6], որտեղ այդ ժամանակ թաթարական մշակույթի օրեր էին անցկացվում։
Կոչումներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)
- Թաթարական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1957)
- Չուվաշական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)[7]
- Ստալինյան մրցանակ երկրորդ աստիճանի (1948) — «Алтинчач» օպերայի համար (1941)
- Ստալինյան մրցանակ երկրորդ աստիճանի (1950) — «Սյուիտ թաթարական թեմաներով» սիմֆոնիկ նվագախմբի համար
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1970) — «Սաբանտույ» սիմֆոնիայի համար (1968)
- Թաթարական ԻԽՍՀ — «Ջալիլ» օպերայի համար (1958)
- Լենինի երկու շքանշան (1950, 1981)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Պատվո նշան երկու շքանշան (1945, 1959)
- մեդալներ
Գլխավոր ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Qaçqın (1939)
- İrek (1940) «Ազատություն»[8]
- Altınçäç (1941) «Ոսկեծամ աղջիկը»[9]
- İldar (1942)[10]
- Tüläk (1945)[11]
- Namus (1950)[12]
- Cälil (1957, գրվել է բանաստեղծ Մուսա Ջալիլի կենսագրության հիման վրա)[13]
- Բալետներ
- «Ֆաթիհ» (1943)
- «Զուհրա» (1946)
- «Երկու լեգենդ» («Զուհրա և Նժերի»; 1970)
- Նվագախմբի համար
- Սիմֆոնիա № 1 (1973)
- Սիմֆոնիա № 2 «Սաբանտույ» (1968)
- Սիմֆոնիա № 3 «Քնարական» (1971)
- Սիմֆոնիա № 4 (1973)
- Սիմֆոնիա № 5 (1974)
- Սիմֆոնիա № 6 (1975)
- Սիմֆոնիա № 7 (1976)
- Սիմֆոնիա № 8 (1977)
- Սիմֆոնիա № 9 (1978)
- Սիմֆոնիա № 10 (1979)
- Սիմֆոնիա № 11 (1980)
- Սիմֆոնիա № 12 (1981)
- Սիմֆոնիա № 13 (1982)
- Սիմֆոնիա № 14 (1983)
- Սիմֆոնիա № 15 (1984)
- Սիմֆոնիա № 16 (1985)
- Սիմֆոնիկ պոեմ «Կիռլայ» (1946)
- Սյուիտ թաթարական թեմաներով (1949)
- Սիմֆոնիկ նովելներ (1964)
- Սիմֆոնիկ երգեր (1965)
- Նախերգանք-պոեմ «Նաֆիսա» (1952)
- Վոկալ-սիմֆոնիկ
- Կանտատ՝ «Իմ հանրապետություն» (1960)
- Կանտատ՝ «Ողջո՛ւն, Մոսկվա» (1980)
- Դաշնամուրի համար
- Սոնատին (1935)
- Սյուիտ 5 մասից (1963)
- «Էսքիզներ» շարքը (1975)
- «Հինգ պիես դաշնամուրի համար»
- «Դաշնամուրային պիեսների ալբոմ երեխաների համար»
- «Մատյուշինսկյան էսքիզներ»
- «12 էսքիզ» և այլն
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականին Կազանի պետական կոնսերվատորիան կոչվել է Նասիպ Ժիհանովի անունով
- 2001 թվականին Կազանում, Մալայա Կրասնայա փողոցի 14-րդ շենքւմ բացվել է կոմպոզիտորի տուն-թանգարանը
- 2006 թվականին հուշատախտակ է փակցվել աին շենքի պատին, որտեղ ապրել է կոմպոզիտորը
- Կազանի № 93 գիմնազիայում բացվել է Ն. Ժիհանովին նվիրված թանգարան
- Փաքր մոլորակներից մեկը կոչվել է Ն. Ժիհանովի անունով (1997).
- Կազանի փողոցներից մեկը կոչվել է Ն. Ժիհանովի անունով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Я. Гіршман. «Назіб Жиганов». — М., 1955, 1975
- Щ. Марченко. Назіб Гаязович Жиганов. — В кн .: «Композитори Радянського Татарстану». — Казань, 1957
- Г. Літинський. Шляхи виховання таланту. — «Радянська музика», 1971, № 1
- Г. Касаткіна. Сучасна тема в оперній творчості Жиганова. — В кн .: «Музика і сучасність», вип. 9. — М., 1975
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
- ↑ 2,0 2,1 2,2 Жиганов Назиб Гаязович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Slonimsky, Nicolas (1978). «Zhiganov, Nazib». Baker's Biographical dictionary of musicians (6th ed.). New York: Schirmer Books. էջ 1944. ISBN 0-02-870240-9.
- ↑ http://webcache.googleusercontent.com/search?q=cache:s_78pUwEO8sJ:en.tatarstan-symphony.com/news/show/72+&cd=3&hl=en&ct=clnk&gl=us
- ↑ «Главное архивное управление при Кабинете Министров Республики Татарстан (ГАУ при КМ РТ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ {{{заглавие}}}.
- ↑ "Ирек" ("Свобода", 1940)
- ↑ Russian transliteration "Алтынчеч", Russian title "Золотоволосая", lyrics by Musa Cälil
- ↑ "Ильдар"
- ↑ "Тюляк"
- ↑ Russian transliteration "Намус" (Russian title "Честь")
- ↑ "Джалиль" (1957, либр. А. Файзи). Article in Russian
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Біографія на сайті «100 опер»
- Книга "Назіб Жиганов. Життя і музика "на сайті Видавничого дому Маковського
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիպ Ժիհանով» հոդվածին։ |
|
- Հունվարի 15 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 2 մահեր
- 1988 մահեր
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Թաթար կոմպոզիտորներ
- Թաթարստանի արվեստ
- Թաթարստանի մշակույթ